ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սպասում է տեղեկության, թե Թուրքիայում մայիսի 15-ի հանդիպմանն ով է ներկայացնելու Ռուսաստանը։ «Ես սպասում եմ, թե ով կժամանի Ռուսաստանից, և այդ ժամանակ կորոշեմ, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի Ուկրաինան»,- հավելել է Զելենսկին։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես քննարկում է Թուրքիայում բանակցություններին մասնակցելու հնարավորությունը, ինչը կարող է լինել ամենաուժեղ փաստարկը։               
 

Արմատական փոփոխությունները կենսական անհրաժեշտություն են

Արմատական փոփոխությունները կենսական անհրաժեշտություն են
29.10.2024 | 13:01

Մենք ապրում ենք մի ժամանակ, երբ

- սարերից չոբաններին իջեցնում ու դարձնում են ոստիկան՝ ոստիկանության ակադեմիան ավարտածներին ուղարկելով տուն,

- անգործ ու անփող մնացած մարդիկ, որպես վերջին տարբերակ, դառնում են պայմանագրային զինծառայող՝ փորձառու զինվորականներին անվանելով ագրեսոր,

- իր ծննդավայրը թշնամուն նվիրած մարդուն նշանակում են զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, որ պաշտպանի երկիրը,

- իրենց հայրերին նույնիսկ չճանաչող ապօրինի զավակներին նշանակում են օրինապահ մարմինների ղեկավարներ,

- լիակատար անգրագետ, ամենուրեք սպառնալիքներ հնչեցնող և զանազան հանցանքներ կատարող մարդկանց դարձնում են պատգամավորներ, որ օրենքներ գրեն,

- փողոցում մարդկանց վրա թքող ուղտին նշանակում են ԱԺ նախագահ, որ պահպանի օրենքները,

- թշնամական երկրի գործակալ աշխատած անձին դարձնում են դիվանագիտական կառույցի ղեկավար,

- դպրոցում վատ սովորած կամ ընդհանրապես չսովորած աշակերտներին փողով տալիս են մանկավարժական կրթության, որ հետո փող տան և ուսուցիչ աշխատեն,

- երեխաներ ունենալիս ծնողները նախընտրում են միջազգային, ոչ հայկական անուններ դնել, որ արտագաղթելիս անվան հետ կապված դժվարություններ չունենա երեխան,

- Արցախից բռնի տեղահանված հայերը գերադասում են Երևանում կամ մոտակա բնակավայրերում ապրել, որ թշնամու հարձակման դեպքում իրենք առաջին կրակի տակ չընկնեն,

- հայրենիքի պաշտպանության համար ստեղծված երկրապահ կառույցի ղեկավարը մարդկանց է հավաքագրում դիրքեր տանելու համար, բայց նվնվում է, թե մենք հնարավորություն չունենք թշնամու դեմ պայքարելու,

- հայրենիքը թշնամուն հանձնած, դավաճանության մասին ինքնախոստովանական բազմաթիվ հայտարարություններ արած մարդը ղեկավարում է երկիրը որպես անվտանգության պատասխանատու՝ հպարտանալով, թե ասֆալտ է անում...

Արմատական փոփոխությունները կենսական անհրաժեշտություն են։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 2017

Մեկնաբանություններ